Items filtered by date: Ուրբաթ, 07 Հունիսի 2019

Կենդանաբանական այգու նախկին ու ներկա մի շարք աշխատակիցներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակտիվիստները նշել են, որ պաշտոնավարման ընթացքում Ռուբեն Խաչատրյանը կենդանաբանական այգին միտումնավոր հասցրել է սնանկացման, կազմակերպել առյուծների ու այլ կենդանիների սպանդ, հովազի մշակված կաշին էլ ապօրինի նվիրել է այլ անձի:

Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ»,- հայտարարել է վարչապետը: «Նախորդ տարի Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով շարունակում է պահպանել այդ դիրքերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Հայաստանի կառավարությանն այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները: Նրա խոսքով` մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք և դրանցից ամենակարևորը Հայաստանն ինովացիոն, տեխնոլոգիական երկիր դարձնելն է:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։