Items filtered by date: Շաբաթ, 22 Հունիսի 2019

Շաբաթվա կարևոր ռազմաքաղաքական իրադարձությունը օվկիանոսից այն կողմ էր՝ Վաշինգտոնում: Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու ապա համանախագահների հայտարարությունը սկզբունքային որոշ հարցերի պատասխաններ էին ակնկալում: Խնդիրն այն է, որ բանակցություններն ընթանում էին առաջնագծում սրացման ֆոնին: Խաղաղություն, թե՞ պատերազմ, ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից հետո. հարցի պատասխանը փնտրել է Արցախի մեր գործընկերը:

Դիլիջանում անցկացվել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ նման ֆորումների ամենակարևոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի զարգացման գործում: «Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որը մեր երկիրը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի»,-ասել է նա: Վարչապետը նշել է նաև, որ փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, բայց փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԿԲ-ից իրեն տեղեկացրել են, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը Հայաստանում հասել է 171 մլն դոլարի, իսկ երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. «Դա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են, և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա»,- ասել է Փաշինյանը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն այս տարվա առաջին հնգամսյակում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 8 անգամ: Ավելացել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Ճանապարհային ոստիկանության պետին կից Հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը վթարների թվի աճը պայմանավորել է մի քանի հանգամանքով:

«Վրաստանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները հեղափոխության փորձ էին, որն, ըստ էության, տապալվել է»,-կարծում են փորձագետները: Նրանց հավաստմամբ՝ առաջիկա օրերին կրքերը հարևան Վրաստանում կհանդարտվեն։ Քաղաքական ուժերը կսկսեն պատրաստվել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանի ընտրությանը, որտեղ, սակայն, ուժերի հարաբերակցությունն այլևս կփոխվի։

Մեր երկրի պոտենցիալը ներկայացնելու համար հունիսի 24-28-ն անցկացվելու է «Հայաստան-ինժեներական շաբաթը»: Հայկական ընկերությունների հնարավորություններին ծանոթանալու համար այստեղ կլինեն Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից ժամանած ընկերությունների ներկայացուցիչներ:

Շաբաթ, 22 Հունիսի 2019 12:46

Ես կամ 22.06.2019 Սիբիլ

Published in Ես կամ
Շաբաթ, 22 Հունիսի 2019 12:46

Անցուդարձ 22.06.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 22 Հունիսի 2019 12:46

Էպիկենտրոն 22.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մինսկի «Դինամո» մարզադաշտում երեկ տեղի է ունեցել Եվրոպական 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին հետևել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիայնիչիչը։ Հայաստանի դրոշակակիրը եղել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Նշենք, որ Հայաստանն այս կարևորագույն ստուգատեսին ներկայացված է 37 մարզիկով, որոնց թվում են օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: 

Մինսկի «Դինամո» մարզադաշտում երեկ տեղի է ունեցել Եվրոպական 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին հետևել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիայնիչիչը։ Հայաստանի դրոշակակիրը եղել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Նշենք, որ Հայաստանն այս կարևորագույն ստուգատեսին ներկայացված է 37 մարզիկով, որոնց թվում են օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։