Items filtered by date: Երկուշաբթի, 13 Մայիսի 2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ «Դինամո» մարզադահլիճում կայացել է նատուրալ բոդիբիլդինգի WNBF վարկածով Եվրասիայի առաջնությունը, որին մասնակցել է 6 երկրի 50-ից ավելի մարզիկ: Մրցաշարի հաղթողները ստացել են PRO կարգի արտոնագիր , որը հանրավորություն է տալիս մասնակցել աշխարհի առաջնությանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այցելել են Գյումրու տուն-ինտերնատ, Երեխաների տուն եւ Հոգեկան առողջության կենտրոն: Պատգամավորները ծանոթացել են հաստատություններում  առկա խնդիրներին՝ խոստանալով Երևան վերադառնալուն պես դրանք ներկայացնել կուսակցության ղեկավարին: Բարձրաձայնած խնդիրների լուծմանն աջակցություն կցուցաբերի նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

Իտալիայի նախկին վարչապետ, «Ֆորցա Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին իր ջերմ ողջույններն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և ասել, որ ուրախ կլինի առաջիկայում նրան հրավիրել Իտալիա բարեկամական այցով: Սիլվիո Բեռլուսկոնին Գագիկ Ծառուկյանին է ուղարկել նաև խորհրդանշական նվեր՝ փողկապ, որն անհնար է գնել, և որն աշխարհում կրում է միայն ինքը՝ հետպատերազմյան Իտալիայի ամենաերկարակյաց վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Անձամբ Սիլվիո Բեռլուսկոնիի ձեռքով գրված գրությունն ու խորհրդանշական նվերը Գագիկ Ծառուկյանին է փոխանցել «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին՝ հարազատ քրոջ՝ Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, Բելռուսկոնիի ղեկավարած կուսակցության անդամ Կատյա Պոլիդորիի միջոցով:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։