Թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, սակայն նախկին և ներկայիս իշխանության առանձին ներկայացուցիչներ փորձ են անում կանգնեցնել դրա ընթացքը: Նման տեսակետ է հայտնել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ իր նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքին, որին մասնակցել են հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորներ և անհատներ: «Հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք»,- հայտարարել է Բաբաջանյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն է չեզոքացնել հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը:
Վերջին նիստերին Ազգային ժողովում քննարկված աղմկահարույց նախագծերին է անդրադարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հերթական և արտահերթ նիստերում տնտեսական ո՞ր նախագծերը դարձան բանավեճի թեմա, և ինչու՞ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց 152 մլն դոլարանոց վարկային համաձայնագրերին: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:
«Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի մրցաշարը: Մարզական այս ստուգատեսի արդյունքների հիման վրա ձևավորվելու է բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը 2020 թվականին կպայքարի օլիմպիական ուղեգրերի համար: «Կաշվե ձեռնոց» մրցաշարի մեկնարկային օրվա մենամարտերին հետևել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv