Items filtered by date: Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2019
Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2019 22:14

Էպիկենտրոն 07.11.2019

Published in Էպիկենտրոն

ԱԺ-ում այսօր աղմկահարույց նախագծեր են քննարկվել: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում օրենքով գողերի և նույնասեռականների դեմ նախագծերն էին: Առաջինը հեղինակել է կառավարությունը, երկրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունն ավանդական արժեքների ոտնահարման դեմ պայքարի շրջանակում ներկայացրել էր երկու նախագիծ, մեկը նույնասեռականների ամուսնություններն արգելող, մյուսը՝ նրանց կողմից որդեգրման մեխանիզմի վերաբերյալ: Ընդդիմադիրներն անորոշ են համարել քրեական աստիճանակարգումը, իսկ իշխանությունը՝ այս կամ այն սեռին պատկանելիությունը: Թեժ բանավեճի արդյունքում իշխանության նախագիծը դրական, իսկ ընդդիմությանը` բացասական եզրակացություն է ստացել:

ՀՖՖ-ի գործկոմն այսօրվա նիստում Աբրահամ Խաշմանյանին միաձայն ընտրել է հավաքականի գլխավոր մարզիչ: Լրագրողների հետ ճեպազրույցում ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պարզաբանել է Խաշմանյանի նշանակման վերաբերյալ բարձրացված աղմուկը։ Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե ֆեդերավիայի նախագահն իրավունք չունի առանց գործկոմի քվեարկության նշանակել հավաքականի մարզիչին։ Վանեցյանն ասել է, որ նոր կանոնադրությամբ այդ իրավունքը վերապահված է բացառապես ՀՖՖ նախագահին։ Նա նաև նշել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով փորձում են կեղծ լուրեր շրջանառել: «Իմ մասին տարածվող բոլոր տեղեկությունները, որոնք փորձում են սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն»,-ընդգծել է Վանեցյանը:

Գագիկ Ծառուկյանի և նրա արտասահմանցի գործընկերների հերթական հսկայածավալ նախաձեռնությունը, որը ստեղծում է բազմաթիվ նոր աշխատատեղեր և նպաստում երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը: «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ բացվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական հայտնի "Ceramisia" բրենդը ներկայացնող «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի՝ սպասքի արտադրության գործարանը: Բացման հանդիսավոր արարողությանը Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության, ԱԺ-ի ներկայացուցիչներ, Իտալիայի պառլամենտի և կառավարության անդամներ: Գործարանն արտադրում է կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, որոնք նշագրված են «Արտադրված է Հայաստանում, նախագծված՝ Իտալիայում»:

Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 07.11.2019

Published in Անցուդարձ

Կառավարությանն առընթեր Հանրային խորհուրդն այսօր նիստ է գումարել: Օրակարգում եղել է երկու հարց: Խորհրդի անդամներն անդրադարձել են վերջին շրջանում իրենց կառույցի հասցեին հաճախակի հնչող քննադատություններին, մասնավորապես հարցին, թե ինչու խորհուրդը չի անդրադառնում Արցախյան հարցի գործընթացում նոր կառավարության քաղաքականությանը: Խորհրդի անդամնեորը նաև արձագանքել են այն մեղադրանքներին, թե կառույցն աշխատում է անարդյունավետ, և այն պետք է լուծարել:

Արդյոք պե՞տք է արտոնություններ տալ խոշոր ավտոներկրողներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծի քննարկումը  բավական թեժ  է անցել: Պատգամավորն  առաջարկել է 3-7 տարեկան մեքենաներ ներկրողներին ազատել սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ից: Կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծին: Ոչ պակաս լարվածությամբ  է ընթացել Հակածխախոտային նոր օրենքի քննարկումը: Բավական ուշագրավ ցուցանիշներ է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հանձնաժողովի նախագահը: Նկատենք, որ հարևան երկրում օրենքն արդեն գործում է:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։