Items filtered by date: Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2019 22:14

Էպիկենտրոն 05.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2019 20:20

Անցուդարձ 05.11.2019

Published in Անցուդարձ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահը: Պրոկոպիոս Պավլոպուլոսը նախ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղևնի տնկել Հիշատակի պուրակում, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետև հյուրընկալվել է նախագահի նստավայրում: Քննարկվել են գործակցության ամրապնդման ուղիները, տնտեսական զարգացման հեռանկարները: Պրոկոպիոս Պավլոպուլոսը հաստատել է, որ մոտ ապագայում Հունաստանը կարագացնի Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և փաստաթուղթը կվավերացվի մոտակա մեկ- երկու ամսվա ընթացքում: Հունաստանի նախագահին ընդունել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանում այսօր քննարկվել է հակածխախոտային օրենքի մասին նախագիծը: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, որպես բժիշկ, խոսել է օրենքի կիրառման կարևորության մասին, իսկ առողջապահության նախարարը լրագրողներին ասել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ունի կառավարության լիակատար աջակցությունը: Հանձնաժողովի օրակարգը բավական հագեցած է եղել, քննարկվել են նաև կենսաթոշակին և նվազագույն աշխատավարձին վերաբերող նախագծեր:

«Ես, հարգանք տածելով նաև մյուս նախագահների նկատմամբ, գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում», -դատարանում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել է 2-րդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ բոլորից շատ ինքն է շահագրգռված արդար դատավարության մեջ և դիմել է դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասելով. «Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է, նայեք՝ ոնց եք անում»: Դատական նիստն ընթացել է Քոչարյանի աջակիցների ու նրա ընդդիմախոսների միջև առճակատումներով:

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները, այդ թվում նաև Սերբիայի և Աֆղանստանի՝ դիտորդի կարգավիճակով: 12-րդ լիագումար նիստի օրակարգում տասից ավելի հարց է եղել: Խորհրդարանների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային և անվտանգության խնդիրներ, նաև կազմակերպչական հարցեր: Պետդումայի պատգամավորներն անդրադարձել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի վերաբերյալ հայկական կողմի մտահոգություններին, վերահաստատել՝ ՀԱՊԿ-ը միշտ կատարելու է Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները: Լրագրողներն էլ Կոնստանտին Զատուլինից հետաքրքրվել են՝ արդյոք Տավուշի հատվածում խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներն ահաբեկչություն չե՞ն, և ինչպե՞ս է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը, փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին։ Դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդացել է Գրիգորյանից ստացված գրությունն ու հայտնել, որ անշարժ գույքերի ընդամենը 20 տոկոսն է դեռ գույքագրվել: Ըստ այդմ՝ այն կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, որը փոխանցվել է որպես վնասի փոխհատուցում: Դատարանը շարունակել է քննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին: Դատարանը հիմնազուրկ է համարել միջնորդությունն ու մերժել է փոխել Գրիգորյանի կալանքը: Դատավոր Մարտիրոսյանն առաջարկել է առանձնացնել Նազիկ Ամիրյանի գործը:

Այս գիշեր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից Հայաստան է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը մասնակցում էր մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Կարևորագույն ստուգատեսում Էդուարդ Սահակյանի գլխավորած ընտրանին նվաճել էր մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։