Items filtered by date: Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019
Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019 21:16

ԴԵ ՖԱԿՏՈ 16.11.2019

Published in Դե ֆակտո
Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019 20:40

Էպիկենտրոն 16.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 16.11.2019

Published in Անցուդարձ

Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը կազմակերպվել է նաև շախմատային հուշամրցաշար: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներն ու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորները: Շախմատային խորհրդանշական մրցաշարին հետևել են նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները:

Այսօր Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Ռոբերտի ընկերները, հարազատները, ծանոթ ու անծանոթ մարդիկ այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հերոսի անմար հիշատակին: Աբաջյանի հրամանատարն էլ պատմել է նրա հետ վերջին հեռախոսազրույցի մանրամասները:

Ինչու՞ հասարակությունը չի վստահում դատարաններին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն են այսօր քննարկել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Ես չեմ հիշում, որ մեր երկրում որևէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ: Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները»,- ասել է է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչը:

Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, բացվելով 4 տարի առաջ, գիտության տաճար դառնալու հավակնություն ուներ: Հավակնություններն այսօր գործնական տեսք են ստանում: Կենտրոնում արդեն գործում է էլեկտրոնային գրադարան: Համապատասխան հուշագիրը ստորագրել են Մատենադարանի տնօրենն ու Արցախի պետական համալսարանի ռեկտորը: Ի՞նչ կտա դա Արցախի գիտակրթական ոլորտին:

Զինվորական տոնացույցում նոյեմբերի 17-ը նշվում է որպես բուժծառայողի օր: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը տոնի նախօրեին եղել է Հանրապետությունում երեք տարի անընդմեջ լավագույնը ճանաչված Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, արձանագրել՝ բժշկական հաստատությունը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, բժշկական սարքավորումներով, մասնագետներով: Նրանցից՝ լավագույններից է 22 տարի զինված ուժերում ծառայող մայոր Սարգսյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։