Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը, որին այսօր, որպես բանախոսներ, մասնակցել են ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը, Giffy կայքի հիմնադիր Ալեքս Չանգը և Picsart ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվել է իր փորձով, ներկայացրել, թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով:Հեռուստաաստղը նշել է, որ իր ուրախությունն իսկապես մեծ է եղել, երբ լսել է, որ ՏՏ համաժողովն անցկացվելու է Հայաստանում: «Ես հուզված եմ նորից այստեղ գալով: Ինձ համար ամեն ինչ է այստեղ լինելը»,-ասել է Քիմը:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ներկայացնելով իր և թիմակիցների հեղինակած հայտարարության տեքստը, նշել է, որ դրան կարող են միանալ խորհրդարանական մյուս խմբակցությունները:Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախ նկատել է, որ արդարադատությունը չպետք է լինի ընտրովի, նաև տեղեկացրել, որ հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան»-ը կքննարկի պատեհ պահի: Նիստը թեժացել է, երբ «Իմ քայլը»-ականներն առաջարկել են ակտիվացնել հանձնաժողովի աշխատանքը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv