Items filtered by date: Հինգշաբթի, 03 Հոկտեմբերի 2019

Արարատի մարզի Նորաշեն համայնքում կրքերը չեն հանդարտվում: Բնակիչներն իրենց բողոքի ձայնն այս անգամ կառավարության շենքի մոտ են բարձրաձայնել: Մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները, գյուղը բաժանել է երկու մասի: Նորաշենցիները հայտարարել են, որ չեն նահանջելու, մինչև մարզպետը որոշումը չփոխի: Կառավարության մոտ է եղել նաև համայնքապետարանի աշխատակիցը և ներկայացրել, թե որոնք են եղել գյուղապետին աշխատանքից ազատելու հիմքերը:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ից 13-ը Ուկրաինայի Լվով քաղաքում կմասնակցեն A կարգի միջազգային մրցաշարի: Լվովյան մրցաշարի վերջին նախապատրաստական փուլը մեր բռնցքամարտիկները անցկացնում են Աբովյանի մարզաբազայում:

Հոկտեմբերի 12-ին «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը բացելու է դռներն այցելուների առաջ: Փոքր ու միջին բիզնեսի հազարից ավելի ներկայացուցիչներ իրենց տաղավարներն ընտրել են վիճակահանության միջոցով: «Առինջ մոլ»-ի հարևանությամբ կառուցված գեղեցիկ ու ինքնատիպ հսկա կառույցը ՓՄՁ ներկայացուցիչների համար բիզնեսը զարգացնելու լավագույն հնարավորությունն է: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի առաջարկով՝ կենտրոնի կառավարիչները տաղավարները ձեռներեցներին մեկ տարի ժամկետով տրամադրելու են անվճար:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։