«Միայն ընտրությունների օրը 5 ապօրինի կրպակ է տեղադրվել»,-Երևանի ավագանու նիստում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Մայրաքաղաքի փողոցներում՝ հատկապես Հալաբյանում, ապօրինի շինությունների քանակը ավելացել է: Մարությանը հայտարարել է, որ գործում է բանդա և դրա դեմ քայլեր կձեռնարկվեն օրենքի ամբողջ խստությամբ: