Items filtered by date: Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021
Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021 22:25

Էպիկենտրոն 10.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Գյումրու ‹‹Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին: Հաշվի առնելով վազքուղու վնասվածքներն ու ճաքերը մեկնարկել են վազքուղու նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: ‹‹Շիրակ› օդանավակայանում կառուցվում է նաեւ ժամանաման նոր սրահ, որը կվերացնի նախկին անհարմարությունները: Աշխատանքների ամբողջական արժեքը 7,5 մլն դոլար է:

Երևանի ավագանին հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշումներ է ընդունել: 2021 թվականի բյուջեի պահուստային մասից 72 մլն 500 հազար դրամ կտրամադվի Կենտրոն վարչական շրջանում պոմպակայան ձեռք բերելու համար:

Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, եթե հաջորդ դատական նիստին չներկայանա, բերման կենթարկվի: Դատարանը բավարարել է դատախազի այս միջնորդությունը:Փաստաբանները պնդել են, որ իրենց պաշտպանյալը բացակայում է՝ խորհրդարանում զբաղվածության պատճառով: Դատարանի որոշումից հետո Գևորգյանը ԱԺ-ում պարզաբանում է տվել լրագրողներին:

Խորհրդարանականները շարունակում են քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխող խմբակցությունն առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը: Տնտեսական հարցերի մշկան հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է Հայաստան դաշինքից Վահե Հակոբյանի թեկնածությունը: Հակոբյանին այսօր պատգամավորները իշխանությունը մի շարք հարցեր է ուղղել ՀՀԿ-ից հեռացնելու թեմայից մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան ու թանկարժեք վոյաժներ:


Օգոստոսի 9-ին` ժամը 16-ից 22-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան Շոշ-Մխիթարաշեն հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարմանն ուղղված քայլերից: Ստեփանակերտի մեր գործընկերները միջադեպից հետո եղել են Մխիթարաշեն համայնքում: Հայկական կողմը կորուստներ չունի, փորձագետներն էլ վստահ են, որ հրադադարի խախտումները անմիջական կապ ունեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի հետ:

Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021 16:30

Մուլտիկնիկ 10.08.2021

Published in Մուլտիկնիկ

Արցախի մայրաքաղաքում ջրի սակավության խնդիր կա. այս տարի աննախադեպ աճել է ջրի սպառումը, իրավիճակը բարդացնում է նաև ամառվա աննախադեպ շոգը:

Գիշերը Հայաստան է վերադարձել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մեդալ նվաճած վերջին հայ մարզիկը՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, մարզաշխարհի ներկայացուցիչները, ընկերներն ու ընտանիքի անդամները: Օլիմպիական խաղերին մասնակցում էի ոսկե մեդալ նվաճելու ակնկալիքով, լավ մարզավիճակում էի գտնվում ու ոչնչով չէի զիջում մրցակցիս, ուղղակի իմ օրը չէր, -ասել է Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն էլ ընդգծել է, որ սպասելիքներն ավելին էին, բայց արդյունքը գոհացուցիչ է, քանի որ 12 տարվա ընմիջումից հետո օլիմպիական խաղերում Հայաստանը Բաչկովի շնորհիվ մեդալ է նվաճել բռնցքամարտ մարզաձևում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։