Items filtered by date: Ուրբաթ, 09 Ապրիլի 2021
Ուրբաթ, 09 Ապրիլի 2021 22:50

Էպիկենտրոն 09.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Լարված իրավիճակ պաշտպանության նախարարության մոտ. արդեն երկու օր գերիների ու անհետ կորածների ծնողները շարունակում են շրջափակած պահել գերատեսչության մուտքերը: ՊՆ-ի աշխատակիցները երեկ չեն կարողացել տուն գնալ, իսկ այսօր արդեն նրանց մի մասին տարհանել են ուղղաթիռով: Հավաքված քաղաքացիները հայտարարել են, որ տուն չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց որդիներին չեն վերադարձրել: Իրավիճակն այնքան է թեժացել, որ ծնողներից ոմանք սկսել են բենզինով լի շշեր նետել նախարարության տարածք: Թեժ իրադարձությունների վայր է ժամանել նաև ոստիկանապետը:

Հակառակ Մուրադովի հայտարարության՝ ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը Բաքու է մեկնել նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ գերիներին վերադարձնելու նպատակով: Քոչարյանը չի բացառել, որ պայմանավորվածությունը խախտվել է Թուրքիայի միջամտությամբ: «Գուցե ցանկություն կա, որ Պուտինն ու Էրդողանը իրար հետ կրկին խոսեն»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Ընդդիմադիրները տեղի ունեցածը որակել են հերթական PR քայլ իշխանության կողմից:

Պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության դիմաց կրկին ակցիա են իրականացրել: Նրանց պահանջները նույնն են՝ որպես խրախուսանք զորացրել իրենց որդիներին և բարելավել նրանց կեցության պայմանները: Մի խումբ ծնողների Կառավարությունում ընդունել են, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո վարչապետի հետ հանդիպել չի հաջողվել:

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզնյակովին: Հանդիպման ընթացքում կողմերը  գործակցության հուշագիր են ստորագրել: Այն կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև մարզական կապի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ Ռուսաստանի պես հզոր ու մարզական հարուստ ավանդույթներ ունեցող երկրի հետ նման հուշագրի ստորագրումը մեծ օգուտ կբերի հայկական սպորտին:

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզնյակովին: Հանդիպման ընթացքում կողմերը  գործակցության հուշագիր են ստորագրել: Այն կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև մարզական կապի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ Ռուսաստանի պես հզոր ու մարզական հարուստ ավանդույթներ ունեցող երկրի հետ նման հուշագրի ստորագրումը մեծ օգուտ կբերի հայկական սպորտին:

Արարատյան դաշտավայրում մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները: Խաղողագործների խնդրանքով՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Մասիսի մթերման կայան է այցելել Գագիկ Ծառուկյանը: Նա հայտնել է, որ շարունակելու է գյուղացիներին աջակցել պարարտանյութով, դեղորայքով, խաղողի հենակներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիրը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զոհված զինծառայողների ընտանիքներին, նաև հենց տեղում լուծում տվել խաղողագործների բարձրացրած խնդիրների մեծ մասին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։