Items filtered by date: Երկուշաբթի, 22 Մարտի 2021
Երկուշաբթի, 22 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 22.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի թիվ 1 տուն- ինտերնատի տարեց բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել ՝ դժգոհելով երկարամյա տնօրենի ազատումից և այն լուրերից, որ կառավարությունը մտադիր է միավորել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը: Ծերանոց է այցելել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը: Տաթևիկ Ստեփանյանը վստահեցրել է, որ ծերատներում ո՛չ օպտիմալացում է լինելու,ո՛չ էլ տեղափոխություն:

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված, այս մասին հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը: Նա այսօր այցելել է ՊՆ, ներկայացրել Դավթյանին բարձրագույն սպայակազմին: Վարչապետը հիշեցրել է, որ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և արձանագրել,որ նրա հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել:«ԶՈՒ ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք»,-ընդգծել է վարչապետը:Դավթյանն իր հերթին վստահեցրել է Զինված ուժերը քաղաքական գործընթացներում մասնակցություն չեն ունենալու:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ոլորտային գերատեսչությունների տարեկան զեկույցը: Նիստին նախարարների փոխարեն մասնակցել են փոխնախարարները, ինչն արժանացել է հանձնաժողովի նախագահի և անդամների քննադատությանը: Անդրադարձ է արվել հայ-ռուսական հարաբերություններին: Ի պատասխան Միքայել Մելքումյանի հարցադրումների՝ էկոնոմիկայի փոխնախարարն ասել է, որ մշակվում է ներդրումային քաղաքականության նոր մոդել:

Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար Արցախի պատերազմի մասնակից, ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Խաչատուր Խաչատուրյանը նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Եռաբլուր զինվորական պանթեոնում պարգևը հանձնվել է Խաչատուրի որդուն՝ 4-ամյա Հովհաննեսին: Խաչատուրյանը զոհվել էր հոկտեմբերի 2-ին՝ մարտական բարդ առաջադրանք կատարելիս վիրավոր ընկերոջն օգնելու ժամանակ:

Գյումրիում կայացել է արցախյան վերջին պատերազմում զոհված մեր հայորդիներին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշար, որին մասնակցել են Շիրակի մարզի, Երևանի, Վանաձորի, Իջևանի, Էջմիածնի և Արցախի բռնցքմարատիկները: Մրցաշարին ներկա է եղել նաև բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Նա պարգևատրել է եզրափակիչ դուրս եկած բոլոր մասնակիցներին նաև մարզագույք հատկացրել մրցաշարին մասնակցող մարզադպրոցներին:

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողներին հայտնել է Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանը նաև անդրադարձել է Գլխավոր շտաբի պետի վերաբերյալ վարչապետի այսօրվա հայտարությանը: Բադասյանի խոսքով՝ Վարչական դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում: «Գլխավոր շտաբի պետն այսօրվանից Արտակ Դավթյանն է»,-նշել է նախարարը:

«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը «Հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդումը՝ երկու երկրների բարեկամության հիմք» խորագրով համաժողովի ընթացքում արժանացել է ոսկե մեդալի: Պարգևը հանձնվել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար: Ռոզա Ծառուկյանը նշել է, որը բարձր պարգևի արժանանալը պարտավորեցնող է, խոստացել այսուհետ ևս շարունակել հայրենանպաստ գործունեությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։