Items filtered by date: Չորեքշաբթի, 25 Մարտի 2020

Խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ_կառավարություն հարցուպատասխանը: Պատգամավորները մի շարք մտահոգություններ են հայտնել գործադիրի ներկայացուցիչներին, որոնք պայմանավորված են Հայաստանում առկա համաճարակային իրավիճակի և հայտարարված արտակարգ դրության հետ: «Գազի, էլեկտրաէներգիայի և այլ կոմունալ վճարների ուշացման պատճառով անջատումներ չեն լինի»,- վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ներկայացուցիչները նշել են նաև, որ բանակցություններ են ընթանում Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովելու համար: Առողջապահության նախարարն էլ անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժսպասարկման տեխնիկական միջոցներին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հատուկ նիստ է անցկացրել: Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, ներկայացվել են տարբեր ոլորտներում առկա խնդիրները հաղթահարելու առաջարկներ: «Պետք է համախմբել բոլոր ջանքերն ու միասնական ուժերով հաղթահարել առկա դժվարությունները»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ այսօր շատերն ուզում են լավամարդ լինել, ցեխ շպրտել մյուսների վրա, սակայն հիմա դրա ժամանակը չէ: «Մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, կներկայացնենք մեր տեսակետը, մոտեցումը, խնդիրների լուծման առաջարկները»,- ընգծել է ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է քննարկման արդյունքներով կազմել արձանագրություն և հատուկ նիստի ժամանակ հնչած առաջարկները ներառող փաստաթուղթը ներկայացնել ԱԺ նախագահին և կառավարությանը:

Ազգային ժողովը երկու օրում սպառել է օրակարգը: Ի թիվս այլ նախագծերի, խորհրդարանն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը, որով ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը երկարաձգվում է: Խորհրդարանն ընդունել է նաև դատավորների բարեվարքության մասին աղմկահարույց փաթեթը: Ի դեպ, այսօրվա նիստն անցել է կիսադատարկ դահլիճում, քննարկումն ակտիվացել է միայն դատաիրավական ոլորտին վերաբերող օրինագծերի ներկայացման ժամանակ:

«Նոր տիպի կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի կարող փոխանցվել մարդուն»,- հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչության պետը: Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ տեսչությունը բոլոր մթերային խանութներին ու կրպակներին պարտադրել է աշխատակիցներին ապահովել համապատասխան պաշտպանիչ իրերով: Ավետիսյանը կոչ է արել մեծածավալ գնումներ անող քաղաքացիներին զգուշավոր լինել հատկապես մթերքի ժամկետների հարցում:

Ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, ժամը 16.00-ից հետո ավելի խիստ միջոցներ է ձեռնարկելու, հայտնել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Արդեն իսկ տուգանվել է 92 քաղաքացի՝ անձնական ավտոմեքենայի մեջ երկու անձից ավել գտնվելու մասին պահանջի խախտման համար: Փոխոստիկանապետի խոսքով՝ ժամը 16։00-ից սկսած սահմանափակման ռեժիմը խախտողների նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք: Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ նշել է, որ տուգանքի չափ է սահմանվել 100-ից 250 հազար դրամը:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Պարետը ստորագրել է Հայաստանի ամբողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների որոշումը: Այն ուժի մեջ է մարտի 24-ին՝ ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը: Ըստ այդմ, սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում: Այսինքն՝ քաղաքացիները պետք է մնան տանը և տնից չպետք է դուրս գան, բացառությամբ՝ որոշմամբ սահմանված առանձին դեպքերի: Պարետատունը սահմանել է նաև քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցների աշխատանքը չի դադարեցվելու:

Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 11:26

Էպիկենտրոն 25.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 11:26

Անցուդարձ 25.03.2020

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։