Items filtered by date: Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2018
Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2018 23:12

Էպիկենտրոն 16.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2018 20:25

Անցուդարձ 16.11.2018

Published in Անցուդարձ

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված բոլորի սիրելի Մոնումենտցի Կյաժը կդառնար 22 տարեկան: Օրվա առթիվ Եռաբլուրում հանգչող Ռոբերտի շիրիմին այսօր խնկարկել են նրա ընտանիքի անդամները,  հարազատները, ընկերներն ու սխրանքը գնահատող քաղաքացիները: Եռաբլուրում է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը: 

Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը բավականին բուռն է անցել: Խորհրդարանը չի ընդունել Կառավարության ու պատգամավորների ներկայացրած օրինագծերի զգալի մասը: Գործադիրի որոշ նախագծեր  չեն ընդունվել  Գալուստ Սահակյանի չքվեարկելու պատճառով: Իսկ նիստը սկսվել է խորհրդակցությամբ՝   ինչպես անել, որ քառօրյայում ընդգրկված  մնացած նախագծերն ընդունվեն: Հաշվի առնելով, որ կառավարության առաջարկով նոյեմբերի 21-ին  Ազգային ժողովն  արտահերթ նիստ է գումարելու՝  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է Բյուջեի նախագծի հետ  օրակարգում  ընդգրկել նաև «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Դրանով առաջարկվում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ  առաջարկել է  պատգամավորների ստորագրահավաքով արտահերթ նիստ գումարել բյուջեի քվեարկությանը հաջորդող օրը:

Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա շրջանակում բացվել է կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառ : Գործ փնտրողներն այնտեղ ինքնակենսագրական թողնելով՝ երբեմն անսպասելի աշխատանքային առաջարկ են ստացել: Այս տարի էլ էքսպոյին ներկայացել են մի քանի տասնյակ խոշոր կազմակերպություններ, բուհեր՝ ուսանողներին առաջարկելով մասնագիտական դասընթացներ, աշխատանք փնտրողներին էլ՝ հարմար գործ: Հետաքրքրությունը, կազմակերպիչների խոսքով, աշխատանք փնտրողներին էքսպո է բերել վաղ առավոտից է:

Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 16.10.2018

Published in Մուլտիկնիկ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է պատրաստել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին։ Զեկույցն անգլերեն է, կներկայացվի միջազգային կառույցներին։ Օմբուդսմենը վստահ է, որ միջազգային քննարկումներին պետք է ներգրավված լինեն նաև Արցախի ՄԻՊ-ն ու քաղաքացիական հասարակությունը, քանի որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության հարցի հետ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Ռաֆթինգի հայկական թիավարության ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք Ուկրաինայում կայացած պարա ռաֆթինգի աշխարհի առաջնությունում նվաճել են չեմպիոնական տիտղոսներ: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է մեր չեմպիոններին, նրանց հանձնել դրամական պարգևներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։