Items filtered by date: Հինգշաբթի, 02 Ապրիլի 2020
Հինգշաբթի, 02 Ապրիլի 2020 20:05

Էպիկենտրոն 02.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ucom_ ը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները՝ հիմնվելով Պարետի սահմանած կանոնների վրա: Հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումը պետք է իրականացնեն առցանց կամ հեռավար եղանակով: Միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրին դիմել է 105.000 շահառու: Նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ծրագիրը սոցիալական աջակցություն է նախատեսում արտակարգ դրության ժամանակահատվածում գրանցված աշխատանքը կորցրած քաղաքացիների համար: Չգրանցված աշխատողները նախաձեռնությունից օգտվել չեն կարողանա:

Այսօր Եռաբլուրում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը՝ գրեթե ամբողջ կազմով: Նրանք ծաղիկներ են խոնարհել Ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին: Հերոսների շիրիմներին են այցելել նաև շարքային քաղաքացիներ:

Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի մոտ 80 տոկոսն անցնում է առանց ախտանշանների: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ վարակված որոշ քաղաքացիների մոտ անգամ ջերմություն չի արձանագրվել, երկիրն այժմ աշխատանքներ է տանում թեստավորման ծավալների մեծացման ուղղությամբ: Նախարարն այսօր անդրադարձել է հարցին, թե ինչպես է ստացվել,որ տուրիստական երկիր համարվող Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մի քանի անգամ ավելի քիչ են, քան Հայաստանում:

Կառավարության անդամներն այսօրվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակը: «Անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ տալով այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ են ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը»,-ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններին՝ դրանք համարելով բարձր որակի: Ապա գործադիրն անցել է կորոնավիրուսի թեմային:Առողջապահության նախարարը զեկուցել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար:

Այս օրերին Հայաստանում բազմաթիվ հասարակական վայրերի հետ մեկտեղ փակ են նաև մարզասրահները: Ճիշտ է՝ սպորտով զբաղվելը խրախուսվում է, բայց միայն բնակավայրերին մոտ և առանց կուտակումների: Երևանի այգիներն ու բակերը վերածվել են բացօթյա մարզադահլիճների: Թե ինչպես են հետևում մեր հայրենակիցներն առողջ ապրելակերպին, փորձել է պարզել մեր սպորտային մեկնաբանը: Արամ Մանուկյանը նույնիսկ մարզվել է նրանց հետ:

Արտակարգ դրության պայմաններում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը  լայն թափով շարունակում է սոցիալական ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Տավուշի մարզի Իջևան քաղաքն է: Հիմնադրամն առաջին անհրաժեշտության սնունդ է հատկացրել հարյուրավոր անապահով ընտանիքների, այդ թվում՝ թոշակառուներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ: Պայմաավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ ախտահանվել են Չարենցավանի բոլոր փողոցները, բակերը, շքամուտքերը և մյուս հասարակական վայրերը: Հիմնադրամի աշխատակիցները ախտահանման աշխատանքներ են իրականացրել նաև Չարենցավանի հիվանդանոցում, Սուրբ Փրկիչ եկեղեցում, ինչպես նաև քաղաքապետարանի և ոստիկանության շենքերում: Բնակիչներին հիմնադրամի աջակցությամբ բաժանվել է սննդամթերք և պաշտպանիչ միջոցներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։