Items filtered by date: Ուրբաթ, 25 Հունիսի 2021
Ուրբաթ, 25 Հունիսի 2021 22:00

Էպիկենտրոն 25.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 25 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 25.06.2021

Published in Անցուդարձ

Հունիսի 21-ին մեկնարկած ապօրինի շինությունների ապամոնտաժումը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը: «Եթե չէր կարելի կառուցել, թո՛ղ արգելեին ու շինարարությունը կասեցնեին»,-նշել է Աջափնյակի կառուցապատողներից մեկը: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների կարծիքով՝ Աջափնյակ վարչական շրջանում մի շարք դեպքերում ոնտահարվել են կառուցապատողների իրավունքները: Առաջացած դժգոհություններին արձագանքել է նաև քաղաքպետարանը: Հայկ Մարությանը քաղաքացիներին կոչ է արել իրենց ձեռքով կանխել կամ վերացնել ապօրինությունը:

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորման որոշումից դժգոհ «սպիտակ բանակի» ներկայացուցիչները բողոքի ակցիա են արել: Բժիշկներն այսօր նամակներ են հանձնել պետական գերատեսչություններին: Չարչյանին ազատություն տալու պահանջին միացել է 539 մասնագետ:

Օրվա երկրորդ կեսից հետո ԿԸՀ-ն ավարտել է 82 ընտրատեղամասերի ձայների վերահաշվարկը: «Էպիկենտրոնը» վերահաշվարկի գործընթացն ամփոփել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի հետ: Արմեն Սմբատյանն ասել է, որ վերահաշվարկի համար 4 դիմում են ստացել, տեղամասերի մեծ մասում էլ վերահաշվարկն արել են սեփական նախաձեռնությամբ: Սմբատյանը պարզաբանել է նաև, թե ինչու է ԿԸՀ-ի կայքից հեռացվել ընտրությունների արդյունքերի մասին աղյուսակը:

Վերջին շրջանում տեղի ունեցող փոխարժեքի նվազումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն, համոզված են տնտեսագետները: Որպես դրական ազդակ՝ նշում են առաջիկայում ակնկալվող որոշակի գնանկումները: Կա նաև բացասական հետևանք. օրինակ ռուսական ռուբլու համեմատ դրամի արժեվորումը ձեռնտու չէ արտահանողների համար: Մասնագետները շեշտում են, որ երկրում ներդրումային մթնոլորտի ակտիվացման համար պետք է մտածել սահմանների ու տնտեսական անվտանգության հաստատման մասին:
 

ՄԱԿ-ի օրացույցում հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:«Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ-ն օրվան ընդառաջ կազմակերպել է գիտաժողով «Ավելի շատ իմացություն՝ ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։