Items filtered by date: Շաբաթ, 19 Դեկտեմբերի 2020
Շաբաթ, 19 Դեկտեմբերի 2020 22:09

Էպիկենտրոն 19.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա գործողությունները մեկնարկել են Մատենադարանի հարակից տարածքից՝ երթով: Այն գլխավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Ազատության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք են արել: «Պատերազմը հնարավոր էր դադարեցնել ավելի վաղ և խուսափել այսքան կորուստներից»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը և ընդգծել՝ ստեղծված իրավիճակի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է,որն օր առաջ պետք է հեռանա: Հանրահավաքին հաջորդել է հիշատակի բազմամարդ երթը դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհագստյան կարգ է մատուցել՝ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

Այսօր լրանում է Արցախյան 2-րդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված: Այդ կապակցությամբ տեղի է ունեցել երթ դեպի Եռաբլուր, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը: Առավոտից Պանթեոնում են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ, զոհված զինծառայողների ու անհետ կորածների ծնողներ՝ թույլ չտալու վարչապետի մուտքը Եռաբլուր: Այնտեղ են կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ թվում` կարմիր բերետավորներ: Փաշինյանին հաջողվել է նրանց միջամտությամբ ճեղքել հավաքվածների դիմադրությունն ու մտնել Եռաբլուր: Իրավիճակը թեժացել է, մարդիկ նրան դիմավորել են «Նիկոլ դավաճան» վանկարկումներով, վարչապետի ուղղությամբ իրեր նետել:

Արցախի մեր հայրենակիցները շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Վերջին 1 օրում Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 470 մարդ: Նրանց տեղափոխող ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Զուգահեռ շարունակվում է արցախցիներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու գործընթացը, նաև ականազերծումը: Վնասազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունից ռուս սպա է մահացել: Իսկ Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում երեկ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձի մարմին:

Կապանին հարակից Ճակատեն համայնքի հեռուստաաշտարակը,ինչպես նաև գյուղ տանող միակ ճանապարհի զգալի հատվածը, երեկվանից գտնվում են Ադրբեջանի տարածքում: Սյունիքի բարձր դիրքերը թշնամուն հանձնելու հետևանքով գյուղաբնակների համար շոշափելի անհարմարություններ են առաջացել:«Էպիկենտրոն»-ի նկարահանող խմբին հաջողվել է հասնել Ճակատեն համայնք և տեղում ծանոթանալ սահմանազատումից հետո ստեղծված իրավիճակին։ Գյուղացիները նշել են,որ չեն պատրաստվում լքել իրենց տներն և սահմանապահ զորքերի հետ իրականացնելու են հայրենիքի պաշտպանությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։