Պատերազմի հետևանքով Հադրութից Երևան տեղափոխված Վանյանների ընտանիքի տղան փոքր բիզնես է սկսել: 14- ամյա Բորիսը սկզբում հաջողությամբ օրագրեր էր վաճառում, հիմա էլ՝ Ամանորի աքսեսուարներ: Թեպետ իրենք Նոր տարուն չեն պատրաստվել, չեն նշելու, բայց տղան երազանք պահել է: