Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է նստացույցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիներն արդեն տասը օր է` Հանրապետության հրապարակում են: Նրանք 24 ժամ հերթափոխով մնում են վրաններում: Ամանորի գիշերը նույնպես տուն չեն գնալու և 2021 թվականը դիմավորելու են վրաններում: