Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020 19:26

Կապան- Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության տակ

Խորհրդարանում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, սահմանների ճշգրտման և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Թեև հրավեր է ուղարկվել նաև Կառավարությանն ու «Իմ քայլը» խմբակցությանը, սակայն նրանք քննարկմանը չեն մասնակցել: Խորհրդարանում է եղել Կապանի քաղաքապետը: Գևորգ Փարսյանի խոսքով՝ քանի որ Կապան-Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության տակ, Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները որոշ առումով հայտնվել են շրջափակման մեջ: Կապանի քաղաքապետն առաջարկել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին թույլատրել զենք կրել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2022 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։