«ԱԱԾ քննչական դեպարտամենտը, հավատարիմ մնալով իր կողմից ձևավորած արատավոր ավանդույթին, ևս մեկ ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին, լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ»,- այս մասին ՖԲ-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը: Վաղը` ժամը 15-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը կես ժամ առաջ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելը փաստաբանի համոզմամբ՝ ունի ընդամենը մեկ նպատակ. զրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: