Ի կատարումն Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարության՝ Արցախի Լաչինի շրջանն այսօր անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այնտեղ արդեն ադրբեջանական զորքերն են: Բացառություն են կազմում Լաչինի միջանցքն ու Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները: Բերձորի քաղաքապետն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ նշված 3 բնակավայրերի բնակիչներն այսօր էլ չեն շտապում լքել հարազատ տները: Այս օրերին մեծաթիվ բերձորցիների կարելի է տեսնել նաև Երևանում: Նրանց հետ հանդիպել և զրուցել է մեր գործընկեր Նազելի Ստեփանյանը: