Items filtered by date: Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021
Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021 22:05

Էպիկենտրոն 19.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԺ արտահերթ ընտրության արդյունքներն ուժի մեջ թողնելու Սահմանադրական դատարանի որոշումը ընդդիմադիր ուժերի համար անակնկալ չի եղել: Այդուհանդերձ, խորհրդարան չանցած, բայց Բարձր դատարան դիմած ուժերից «Հայոց Հայրենիքն» արդեն հայտարարել է,որ դիմելու է եվրոպական դատարան: Նման հնարավորություն քննարկում է նաև «Հայաստան» դաշինքը: Միևնույն ժամանակ անցողիկ շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր դաշինքները դեռ չեն հստակեցնում՝ վերցնելո՞ւ են մանդատները,թե՞ ոչ:

Պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածով մեղադրվող ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատավարությունը շարունակվել է: Այսօր հարցաքննվել են վկաները: Վանաձորի ԲԿ տնօրենի նախկին պաշտոնակատարը հայտարարել է, որ ՊՎԾ-ից զանգ է ստացել հեմոդիալիզի սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագիրը փոխելու համար, սակայն պնդել է՝ որևէ ուղղորդում չի եղել:

Թիրախային խումբը ավագ դպրոցի և միջին մասնագիտական հաստատությունների աշակերտներն են: Երկշաբաթյա ծրագրի շեշտը դերասանական վարպետության վրա է: ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ դպրոց-թատրոն կապը կարևոր դեր կունենա դեռահասների մասնագիտական կողմնորոշման հարցում:

Հայաստանում տարեկան 600-700 երեխա ծնվում է մահացած:Գործող կարգավորումներով՝ մեռելածին պտուղը ոչնչացվում է որպես կենսաբանական թափոն՝ չհամարվելով այդպիսին: Իսկ հուղարկավորություն հիմնականում չի կատարվում, քանի որ դրա համար պետք է նախ գրանցել մահը: Մինչդեռ մեր երկրում մեռելածին պտուղների մահվան գրանցում չի կատարվում: Օրենսդրական բացը լրացնելու համար առողջապահության նախարարությունը առաջարկում է մի շարք առանցքային փոփոխություններ:


Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։