Items filtered by date: Երկուշաբթի, 03 Մայիսի 2021
Երկուշաբթի, 03 Մայիսի 2021 22:15

Էպիկենտրոն 03.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Բողոքի ակցիա են արել Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչները: Նրանք Կառավարության դիմաց դժգոհել են վերաբնակեցման ծրագրից: «30 տարի տուն -տեղ ենք դրել, հող ենք մշակել և մեր նորոգած տները նվիրել ադրբեջանցիներին ու դատարկ հեռացել»,-ասել են քաշաթաղցիները: Ակցիայի մասնակիցներին է մոտեցել վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը և մի քանի հոգու ներս հրավիրել: Արթուր Հակոբյանն է պատմում:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը պարզաբանել է, թե ինչու «Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցել վարչապետի ընտրության համար հրավիրված նիստին: «Տեխնիկական պրոցեսը շոուի վերածելու չենք գնա»,- նշել է Արման Աբովյանը: Նա նաև պարզաբանել է, թե ինչու ընդդիմադիրները թեկուզ ձևական,սակայն վարչապետի ևս մեկ թեկնածու չեն առաջադրել: Լրագրողների հարցերին է պատասխանել նաև իշխանական Վլադիմիր Վարդանյանը: Նա հայտնել է, որ արտահերթ ընտրությունը չի անցկացվի ամբողջությամբ նոր ընտրական օրենսգրքով:

Արտահերթ ընտրության անցկացման նպատակով՝ ԱԺ-ն այսօր Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 3, ձեռնպահ՝ 75, կողմ՝ 1 պատգամավոր: ԲՀԿ-ն իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին չի մասնակցել: Վարչապետի պաշտոնակատարը ծրագրային ելույթ չի ունեցել,սակայն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացին և Արցախի հարցին: Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Սերժ Սարգսյանի վեջին հարցազրույցին, նաև հայտարարել,որ պատերազմն իր ընտանիքի կողքով չի անցել.Աշոտ Փաշինյանը եղել է առաջնագծում,այնտեղ, ուր ամենամեծ թվով զոհերն են եղել:

Արցախցու պայքարն ու Հադրութի վերածնունդը խորհրդանշող ծառատունկ՝ Երևանում: «Նախշուն Հադրութ» գրությամբ ցուցանակը հիշեցնելու է հայկական օկուպացված բնակավայրի 31 համայնքները և հույս է ներշնչելու վերադարձի համար: Մինչև այդ հադրութցիները շարունակելու են խնամել ու ամրացնել տնկված ծառերի արմատները:

 

Աշխատանքից ազատվելու ծանուցում ստացած գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների աշխատակիցները հավաքվել են Էկոնոմիկայի նախարարության մոտ: Քաղաքացիները պահանջել են հանդիպում Վահան Քերոբյանի հետ, սակայն որևէ մեկը նրանց չի ընդունել: էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող աշխատակիցները հայտարարել են, որ Քերոբյանը աշխատանքի արդյունավետությունից չի հասկանում, իսկ բյուջեն խնայելու համար այլ լուծում են առաջարկել:

Գագիկ Ծառուկյանը հերթական բազմամարդ հանդիպումն է անցկացրել համակիրների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ծավալուն ելույթում անդրադարձել է Հայաստանի անվտանգային իրավիճակին՝ ներկայացնելով ԲՀԿ ծրագրի այն դրույթները,որոնք միտված են բանակի հզորացմանը: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ առաջնահերթություն է զարկ տալ ռազմաարդյունաբերությանն ու բանակի վերազինմանը՝ նորագույն տեխնոլոգիաներով և սպառազինությամբ: ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև հայ-ռուսական նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին:

Գագիկ Ծառուկյանը հերթական բազմամարդ հանդիպումն է անցկացրել համակիրների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ծավալուն ելույթում անդրադարձել է Հայաստանի անվտանգային իրավիճակին՝ ներկայացնելով ԲՀԿ ծրագրի այն դրույթները,որոնք միտված են բանակի հզորացմանը: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ առաջնահերթություն է զարկ տալ ռազմաարդյունաբերությանն ու բանակի վերազինմանը՝ նորագույն տեխնոլոգիաներով և սպառազինությամբ: ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև հայ-ռուսական նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։