Items filtered by date: Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021 22:01

Էպիկենտրոն 19.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 19.05.2021

Published in Անցուդարձ

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում շարունակվում են և գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և Հայաստանը շարունակում է աշխատել դրանք գործարկելու ուղղությամբ: Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային» որևէ տրամաբանություն:

ԱԺ պատգամավորներն առաջարկում են վերանայել հանրակրթարաններում դասավանդելու համար մանկավարժի որակավորում ունենալու պարտադիր պայմանը: Օրենքի նախագիծը քննարկվել է պրոֆիլային հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ընդգրվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:

«Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»,- Դուշանբեում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Արա Այվազյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հերթին նշել է, որ տագնապով են հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը: Ստանիսլավ Զասը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը սկսել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության դիտորդական առաքելությունը: Խումբը կազմված է ԵԱՀԿ 9 երկրից ժամանած 11 միջազգային փորձագետներից, ղեկավարն է Էողան Մերֆին: Նա այսօր անդրադարձել է դիտորդական աշխատանքի մանրամասներին, պատասխանել հարցին, թե սահմանային լարվածությունն ու ԸՕ վերջին փոփոխություններն ինչպես կարող են ազդել ընտրական գործընթացների վրա:

Այսօր խորհրդարանում մերժվել է սահմանամերձ բնակավայրերին վերաբերող անկախ պատգամավորների նախաձեռնությունը: Սոֆյա Հովսեփյանի խոսքով իրենց մշակած օրինագիծը պետք է նպաստեր արտագաղթի տեմպի նվազմանը: Դրանով առաջարկվում էր, որ պետությունը գնի սահմանամերձ համայնքներում աճեցված մշակաբույսերը: Կառավարությունը դեմ է արտահայտվել այս առաջարկին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։