Items filtered by date: Երկուշաբթի, 10 Մայիսի 2021

Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չի ընտրել վարչապետ: Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց, սակայն կշարունակի գործել մինչև նոր գումարման ԱԺ-ի ստեղծումը: Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել է իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ գլխավոր ձախողումը համարելով 44-օրյա պատերազմը, իսկ հաջողությունը՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատումը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև թրքասիրության վերաբերյալ իր ղեկավարած ուժի հասցեին ուղղված մեղադրանքներին:

«ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չէ», «Վահրամ Դումանյանն իշխանահաճո պաշտոնյա է»,- այսպիսի ձևակերպումներ էին այսօր սպասում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին ԵՊՀ-ում: Գիտխորհրդի անդամների հետ հանդիպումը լարված ու թեժ մթնոլորտում է անցել: Համալսարանականներն իշխանությանը մեղադրել են Մայր ԲՈՒՀ-ում առկա ճգնաժամի, մարդկանց վստահությունը չարաշահելով՝ իշխանության գալու համար: Վահրամ Դումանյանն էլ նախկին գործընկերներին կոչ է արել կոռեկտությունը պահպանել:

Խորհրդարանական ճեպազրույցներում գերակշռել է արտահերթ ընտրությունների թեման: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ցավ է հայտնել, որ անգամ ռեյտինգային ընտրակարգի վերացումից հետո Հայաստանում դարձյալ խոսվում է ոչ թե գաղափարների,այլ անձանց մասին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը դժգոհել է Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից: Մարուքյանը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում Փաշինյանի հետ կոալիցիա կազմել:

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ: Վարչապետի պաշտոնակատարը եռատոնի առթիվ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զորամասերի մի շարք զինծառայողների հանձնել է պարգևներ: Այցելություններ են եղել նաև Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ: «Իհարկե,թուրքը մեր թշնամին է, սակայն մենք պետք է հանուն մեր նահատակների և մեր երեխաների՝ այդ թշնամությունը կառավարենք»,- հայտարարել է Փաշինյանը:

«Շուշին հանձնած իշխանությանը մնացել է 42 օր, վաղը կմնա 41»: Ռոբերտ Քոչարյանը սկսել է գործող իշխանության կառավարման ավարտի հետհաշարկը: Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ երկրորդ նախագահը ներկայացրել է իշխանության վերադառնալու իր նպատակներն ու պատճառները: Մինչև հանրահավաքը Քոչարյանը, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությանները ստորագրել են հուշագիր ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։