Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում անվանական կրթաթոշակներ են շնորհվել կրթության ու սպորտի բնագավառներում աչքի ընկած բուհի ուսանողներին: Պարգևների են արժանացել նաև ինստիտուտի կայացման գործում ավանդ ունեցած դասախոսները: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Ալբերտ Ազարյանը:
Մոտ 4 ամիս գերության մեջ անցկացնելուց հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել տուն: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում Մարալը հայտնել է, որ խոշտանգումների չի ենթարկվել, սակայն գտնվել է հոգեբանական ծանր վիճակում: Մեր նկարահանող խումբը եղել է նաև Մարալի քրոջ տանը: Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա, հայտնել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն, ի դեպ, այն անձանցից մեկն է, ով մեծ ներդրում է ունեցել Մարալ Նաջարյանի հայրենադարձման գործում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Բուդապեշտում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Վերջին ուսումնամարզական հավաքը մեր ազատ ոճայիններն անցկացնում են Օլիմպավանում: Մարտի 15-ին հայ պատվիրակները կմեկնեն մրցավայր, իսկ թե ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը վարկանիշային մրցաշարում ներկայացնում է Արամ Մանուկյանը:
«Երկարատև ընդմիջումից հետո վարակվածների թվերի էական աճ ունենք», -կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին օրերի վիճակագրությունն ու վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Նիստից հետո Անահիտ Ավանեսյանը խոսել է պատերազմից հետո ԴՆԹ փորձաքննությունների ընթացքի մասին և նշել, որ կա 210 մասունք, որոնք այնքան վնասված են, որ անհնար է փորձաքննություն իրականացնել: Հնարավո՞ր է արդյոք դրանց մեջ լինեն նաև ադրբեջանցիների մասունքներ: Այս և մյուս հարցերի պատասխանները՝ Աիդա Կարապետյանի ռեպորտաժում:
Խորհրդարանում արձագանքել են Արմեն Սարգսյանի հրավերին, որով նախագահն առաջարկում է նստել կլոր սեղանի շուրջ և քննարկել առկա ճգնաժամի հանգուցալուծման եղանակները: «Իմ քայլ»-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կասկածի տակ է դրել Սարգսյանի չեզոքությունն ու լեգիտիմությունը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարում է, որ պատրաստ է գնալ Բաղրամյան 26: ԱԺ միջանցքներում քննարկվող մյուս թեման Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վերաբերյալ նախագահի առարկություններն են:
Առաջիկա 7 օրերին որևէ միջոցառում չիրականացնելու դեպքում վարակվածների թիվը կարող է ավելանալ 3700-ով, նախազգուշացնում է առողջապահության նախարարությունը: Միայն անցած 14 օրերին վարակի 91 տոկոսից ավելի ցուցանիշ է գրանցվել:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն,անտեսելելով վատ եղանակն ու հորդառատ անձրևը, գիշերը լուսացրել են վրաններում: Խորհրդարնի շենքի մոտ շարունակում են հերթապահել մեծաթիվ ոստիկաններ: Նրանք, վահաններով պատ կազմած, առավել ուժեղ հսկում են խորհրդարանի տնտեսական մուտքը: Պատգամավորները վերջին օրերին միայն այնտեղից են կարողանում մուտք գործել խորհրդարան:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv