Items filtered by date: Հինգշաբթի, 30 Հուլիսի 2020
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2020 22:01

Էպիկենտրոն 30.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 30.07.2020

Published in Անցուդարձ

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել հանգստյան օրերին Կասյան–Կոմիտաս խաչմերուկի շուկայում գյուղմթերք վաճառողները: Տարիներ շարունակ գործող շուկայում արգելվել է գյուղմթերք վաճառել: Որպես այլընտրանք առաջարկվել է Հրազդան մարզադաշտի հարակից տարածքը, սակայն գյուղացիները կտրակաապես մերժել են: Մեկ շաբաթ առաջ կառավարությունից խոստացել են երկու օրվա ընթացքում պատասխան տալ, սակայն մինչև այսօր ոչ մի լուր: Ակցիայի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Փաշինյանին իրենց արհամարհելու համար և հեռացել: Բողոքի ակցիա են անցկացրել նաև «Լիդիան»-ի նախկին աշխատակիցները, Ամուլսարի հարակից համայքների բնակիչները և Եկմալյան փողոցի նախկին բնակիչները:

Սահմանամերձ Տավուշը հզորանում է: Բերդ քաղաքը շուտով Թումո կենտրոն կունենա: Այդ նպատակով կառավարությունն անհատույց օգտագործման համար Սիմոնյան կրթական հիմնադրամին տարածք է տրամադրել: Գործադիրի հուլիսյան վերջին նիստի օրակարգում սա միակ լավ նորությունը չէ: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը հաղթահարել ենք ու շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը:Վարչապետն այսօր նաև նախարար է նշանակել ու մարզպետ ազատել:

«Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան երկու տարի առաջ»,-հայկական երեք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր Ադբեջանում կա ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուրդ: Հարցազրույցի ընթացքում Հայաստանի 2-րդ նախագահն անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին, երկրի տնտեսական վիճակին, համավարակի դեմ պայքարին և կառավարության ձախողումներին: Քոչարյանը չի բացառել զանգվածային ճնշումների միջոցով նոր իշխանափոխությունը՝ մինչև հերթական ընտրությունները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։