Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Մայիսի 2020
Չորեքշաբթի, 06 Մայիսի 2020 22:00

Էպիկենտրոն 06.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանում տեղի է ունեցել նաև կառավարության հետ հերթական հարցուպատասխանը: Պատգամավորների հարցերը վերաբերել են տարբեր թեմաների՝ հայ-ռուսական հարաբերություններից մինչև ներքին տուրիզմ, ավիացիոն անվտանգություն և կորոնավիրուսի տնտեսական հետևանքներ: Օրենսդիրները կառավարության ուշադրությունը հրավիրել են հատկապես քաղաքացիների սոցիալական խնդիրների վրա:

Ազգային ժողովը քննարկել է 2019թ-ի կառավարության ծրագրի կատարողականը, որը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Բացի թվային ցուցանիշներից, վարչապետն անդրադարձել է նաև համաճարակային իրավիճակին, նշել, որ կառավարությանը հաջողվել է սոցիալ- տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: «Մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս»,- հայտարարել է Փաշինյանը, միաժամանակ ընդգծել՝ թյուր է կարծել, թե ճգնաժամն անցել է, այն նոր-նոր է սկսվում: Վարչապետը նաև ասել է, թե ո՞րն է կառավարության նախորդ տարվա ամենամեծ ձախողումը:

Վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, կօգնի, որպեսզի սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ տնտեսվարողները հնարավորություն ունենան ավելի որակով և արագ ծառայություններ մատուցել: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև կորոնավիրուսի պայմաններում կոմիտեի նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներն ու գործիքները: Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել:

Արդեն 3-րդ օրն է, ինչ հանրապետությունում մարդկանց ազատ տեղաշարժի արգելքը հանվել է, գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները , նաև վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները: Միջոցառումների նոր փաթեթով թույլատրվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները: Այս ամենին զուգահեռ՝ պարետատունը հայտարարել է հիգիենայի կանոններն ու սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի սուպերմարկետներով, խանութներով և գեղեցկության սրահներով: Որքանո՞վ են պահպանվում կանոններն , ու ի՞նչ խախտումներ է ֆիքսել մեր տեսախցիկը:

Երևանի «Արարատ կոնյակի, գինու օղու կոմբինատը» շարունակում է աջակցությունը բերք մշակող գյուղացիներին: Օրեր առաջ խաղողի հենակներ հատկացնելու խնդրանքով Արմավիրի և Արարատի խաղողագործները դիմել էին կոմբինատին, հայտնել, որ այգիներն ընդլայնելու ցանկություն ունեն: Քանի որ խաղողագործությունը տեղի բնակիչների հիմնական ապրուստն է, կոմբինատի տնօրինությունը, հաշվի առնելով սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի կարծիքը, կրկին ձեռք է մեկնել գյուղացիներին: Խնդրանքից կարճ ժամանակ անց հենասյուների անհրաժեշտ խմբաքանակը բաշխվել է Արմավիրի ու Արարատի մարզերի խաղողագործներին:

Երևանի «Արարատ կոնյակի, գինու օղու կոմբինատը» շարունակում է աջակցությունը բերք մշակող գյուղացիներին: Օրեր առաջ խաղողի հենակներ հատկացնելու խնդրանքով Արմավիրի և Արարատի խաղողագործները դիմել էին կոմբինատին, հայտնել, որ այգիներն ընդլայնելու ցանկություն ունեն: Քանի որ խաղողագործությունը տեղի բնակիչների հիմնական ապրուստն է, կոմբինատի տնօրինությունը, հաշվի առնելով սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի կարծիքը, կրկին ձեռք է մեկնել գյուղացիներին: Խնդրանքից կարճ ժամանակ անց հենասյուների անհրաժեշտ խմբաքանակը բաշխվել է Արմավիրի ու Արարատի մարզերի խաղողագործներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։