Items filtered by date: Երկուշաբթի, 23 Մարտի 2020
Երկուշաբթի, 23 Մարտի 2020 22:10

Էպիկենտրոն 23.03.2020

Published in Էպիկենտրոն

Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսության առաջին հարվածները ուղղակիորեն զգում են տուրիստական ընկերությունները: Հայաստանում արդեն մոտ 10 օր է՝ չեն աշխատում երկիրը օտարներին ներկայացնող, դեպի Հայաստան կանչող տուրիստականները: Մեր նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի դատարկ փողոցներով, եղել տուրիստականներից մեկում, լսել, թե ինչ են պատրաստվում անել ստեղծված իրավիճակում, և ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը:

Ոստիկանության պոլիկլինիկայում այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 59 մարդ, հայտնել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նա նշել է, որ գործակցում են Առողջապահության նախարարության հետ, հսկողություն իրականացնում մեկուսացածների ու ինքնամեկուսացածների նկատմամբ: Ոստիկանության ուշադրության կենտրոնում են հատկապես այն կենտրոնները, որոնք հուղարկավորության ու զվարճանքի միջոցառումներ են կազմակերպում: Արտակարգ դրության պայմանները խախտելու համար նկատողություն է ստացել 22 լրատվամիջոց:

«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում»,- կառավարությունում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին պատասխանատուները զեկուցել են վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Այս նիստից զատ՝ այսօր կառավարությունում տեղի է ունեցել նաև խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու նախատեսվող միջոցառումները:

Այսօր ուժի մեջ է մտնում պարետի որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում են առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակներ: «Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է տրամադրել ցանկացած տեսակի պարզաբանում տնտեսվարողներին իրենց գործունեության հետ կապված»,- հայտնել է փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Ըստ նրա՝ Հայաստանից ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացված սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանքներ չեն հայտնաբերվել: Մեր երկրից նշված ուղղություններով իրականացվել է սննդամթերքի, գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև այլ տեսակի արտադրանքների արտահանում:

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հաստատել է արտակարգ դրության պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտողների մասին օրենքի նախագծերի փաթեթը: Այսպիսով,  անձին դիտավորյալ  կորոնավիրուսով  վարակելը պատժվում է տուգանքով՝ 400-ից 800.000  դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Նույն  արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800.000-ից 1 մլն  դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: Նույն   արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:Մանրամասները` տեսանյութում:

Երկուշաբթի, 23 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 23.03.2020

Published in Մուլտիկնիկ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսի դեմ պայքարին: 35 միլիոն դրամ կփոխանցվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդների ապաքինման համար, ևս 10 միլիոն դրամ էլ կտրվի այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողներին՝ որպես պարգևատրում: Բացի այդ՝ 10 միլիոն դրամ կհատկացվի Գյումրիում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, ևս 5 միլիոն դրամ որպես պարգևատրում կստանան Գյումրիի բուժաշխատողները: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր կարևոր է ոչ թե թերագնահատել մեկը մյուսին, այլ այնպիսի քայլեր կատարել, որոնք թույլ կտան ծանր վիճակից դուրս գալ: Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ ԲՀԿ նախագահն ասել է, որ հարկավոր է գլոբալ լուծում. բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է հայտարարեն , որ արտակարգ դրության պայմաններում վարկերը սառեցնում են 3 ամիս ժամկետով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։