ԱԱԾ-ն Հայաստանի տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել օտարերկրյա քաղաքացիների: Ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստեր: Դրանք քննության այս փուլում բավարար են եղել կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են լրտեսության և Հայաստանի քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու կասկածանքով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը յուրօրինակ կերպով է իր զորակցությունը հայտնել հայ զինվորին ու Արցախին: Սլովակիայի առաջնությունում գոլ խփելուց հետո նա ցուցադրել է մարզաշապիկը, որին եղել է «Աստված պահպանի հայ զինվորին» գրությունը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ հերթական գրառումն է կատարել ինստագրամում՝ նշելով, որ աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից:
Հրապարակվել է Արցախի նախագահի ուղերձը: Արայիկ Հարությունյանը խոսել է ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին: «Հաղթանակն անկասկած մերն է լինելու»,- ասել է նախագահը: Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ:
ՊԲ-ն հրապարակել է բազմաթիվ լուսանկարներ, որոնցում երևում է հակառակորդից առգրավված զենք-զինամթերքի մի փոքր մասը:
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ: Բաքվին տված վերջին նախազգուշացումից հետո Արցախի նախագահը հայտարարել է.«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»: Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից րոպեներ անց նրա խոսնակը գրել է. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում:
«Զինուժ մեդիա»-ն հերթական տեսանյութն է հրապարակել արցախյան ճակատից: Հայ մարտիկները շարունակում են հերոսական կռիվները և հակառակորդին հետ շպրտում:
Այսօր հարյուրավոր հայեր հավաքվել են Լոս Անջելեսում CNN-ի գրասենյակի դիմաց և բողոքել, որ առաջատար հեռուստաընկերությունը չի լուսաբանում Արցախում ընթացող պատերազմը: Հայ համայնքի ներկայացուցիչները փակել են Հոլիվուդի գլխավոր փողոցներից Սանսեթի մի քանի խաչմերուկ, հետո նաև գլխավոր մայրուղիներից մեկը։ Նրանք պահանջներ են ներկայացրել ամերիկյան լրատվամիջոցներին: Միացյալ նահանգներից «Էպիկենտրոն»-ին մանրամասներ է հայտնել մեր գործընկեր Արամ Արարատյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv