Items filtered by date: Երկուշաբթի, 20 Հունվարի 2020
Երկուշաբթի, 20 Հունվարի 2020 22:03

Էպիկենտրոն 20.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Մինչև օրակարգային հարցերին անցնելը, քննարկվել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը: Բացարձակ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախագծերին, ինչն էլ առաջացրել է ընդդիմադիրների հերթական դժգոհությունը, թեժ բանավեճ է ծավալվել: Այնուհետև հերթը հասել է օրակարգային հարցերին: «Իմ քայլն» առաջարկել է փոփոխություն կատարել վերջերս ներդրված ՃՈ բալային համակարգում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրել է, որ անասնապահներն ու մսավաճառները հրավիրվել են խորհրդարան:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյա հավաքի շրջանակներում այսօր վերջին մարզումն է անցկացրել Ծաղկաձորում: Մրցաշրջան 2020-ի առաջին ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական կազմը շեշտը դրել էր ֆիզիկական պատրաստվածության վրա: Բռնցքամարտիկներն անցկացնում էին օրական երկու մարզում, որոնց ժամանակ հաղթահարում էին նաև Թեղենիսի լեռները:

Հայրենադարձությունը խթանելու համար օրենքի փոփոխություն է նախատեսվում:ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հայրենիք մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքից ազատել: Փոփոխությունը ուժի մեջ կարող է մտնել 2020-ի ապրիլին:

Ռուս լեգենդար դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության ՀԿ-ի Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է համաժողով՝ «Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների արտաքին և ներքին քաղաքականության արդիական հարցերը» խորագրով: Մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին և մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ:

Արդեն մի քանի օր շարունակ սպանդանոցների դեմ բողոքող մսավաճառներն ու անասնաբույծները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան: Տեղում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, համոզել ցուցարարներին դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Անասնապահները պահանջել են հանդիպում կառավարության ներկայացուցիչի հետ: Սակայն նրանց ոչ ոք չի ընդունել: Բազմամարդ ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ վաղվանից նաև մարզերում են ճանապարհներ փակելու: Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, սակայն, որոշել են չսպասել վաղվան և հենց այսօր էլ փակել Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը:

Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Մինչև օրակարգային հարցերին անցնելը, քննարկվել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը: Բացարձակ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախագծերին, ինչն էլ առաջացրել է ընդդիմադիրների հերթական դժգոհությունը. թեժ բանավեճ է ծավալվել: Այնուհետև հերթը հասել է օրակարգային հարցերին: Իշխանությունն առաջարկել է փոփոխություն կատարել վերջերս ներդրված ՃՈ բալային համակարգում:

Երկուշաբթի, 20 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 20.01.2020

Published in Մուլտիկնիկ

Պլանավորու՞մ է արդյոք պետությունը փոխհատուցել բնակչությանը, եթե ապրիլից հետո գազի սակագնի բարձրացում լինի: «Եթե տեսնենք, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն, ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր որոշումը կհայտնի»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ տեղեկացրել է՝ եթե հանկարծ կարիք լինի մեղմելու որևէ արտաքին ազդակի ազդեցություն, բյուջետային գործընթացը բավարար չափով ճկություն տալիս է կառավարությանը վերաբաշխումներ անելու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։