Items filtered by date: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 22:03

Էպիկենտրոն 23.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովում տեղի է ունեցել նաև Կառավարության հետ հարցուպատասխանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խնդրանքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ են գաղտնի կերպով բարձրացվել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը: ԲՀԿ-ականներն անդրադարձել են «Բարձրագույն Կրթության և գիտության մասին օրենքում» կատարվող աղմկահարույց փոփոխություններին, համաձայն որոնց նախատեսվում է բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները չներառել պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում: Հարց-պատասխանի ընթացքում Արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի դիմումի ընթացքից՝ տեղեկացնելով, որ քրեակատարողական ծառայությունը արդեն իսկ դիմումին տվել է բացասական եզրակացություն,հերթը հիմա պրոբացիայի ծառայությանն է:

Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 20:45

Անցուդարձ 23.10.2019

Published in Անցուդարձ

Իշխանությունը յուրացնելու կասկածանքով երեկ հարցաքննվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Ընդ որում հարցաքննության ներկայանալու համար Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել հույժ կարևոր վիրահատությունը. Հայկական բժշկության պատմության մեջ առաջին անգամ երեխային կենդանի դոնորից լյարդ էր փոխպատվաստվում: Սակայն բժիշկ Բաբլոյանից քննիչները պահանջել են անհապաղ ներկայանալ հարցաքննության:

Դատարանն այսօր շարունակել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դռնփակ դատական նիստը: Քննվել է կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը: Պաշտպանական կողմը նաև գրավ է առաջարկել մեղադրանքում ներգրաված վնասի չափով՝ 230 միլիոն դրամ: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված լուրջ առողջական խնդիր,և արտերկիր մեկնելու կարիք կա: ՊԵԿ նախկին նախագահն իր պաշտպանին ասել է, որ եթե կլինեն այնպիսի արարքներ, որ կորակվեն որպես հանցագործություն,ապա նա պատրաստ է պատասխան տալ: Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ:

Լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը: «Եթե նախկին իշխանություններին մեղադրում էին գործը կոծկելու համար, ապա նոր իշխանությունը միայն խոսում է՝ գործ չի անում», -«Էպիկենտրոնի» հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի և իրավահաջորդ Անահիտ Բախշյանը: Նա Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը համարել է ստորություն: Խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ևս անդրադարձել են հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործի աղմկահարույց դիմումին:

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ մերժել է ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Այն ուղարկվել է գրավոր առաջարկների ստացման փուլ: Իսկ ահա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: Պատգամավորները քննարկել են Սևանա լճից հավելյալ ջրառը բացառելու մասին օրինագիծը: Դրանով առաջարկվում է արգելել կառավարությանը օրենքով սահմանված առավելագույն 170 մլն խմ–ից ավելի ջրառ կատարելու հարցով դիմել խորհրդարանին։

«Այն, ինչ ասել է նախարար Լավրովը «Վալդայ» ֆորումին, ընդհանուր հայտարարություն է, որը վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- «Էպիկենտրոնի» հետ բացառիկ հարցազրույցում ասել է մեր երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ռուս դիվանագետը պատասխանել է նաև Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան Երևանում կայացած հանդիպման վերաբերյալ մեր հարցին, անդրադարձել երեկ Սոչիում կայացած Պուտին-Էրդողան բանակցություններին: Սերգեյ Կոպիրկինի հետ զրուցել է Աիդա Կարապետյանը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։