Ձևավորված բարի ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը Ամանորին ընդառաջ աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով բնակիչներին: Այս տարին ևս բացառություն չէր: Հիմնադրամը տոնական անակնկալներ է պատրաստել Կոտայքի մարզի տասնյակ հազարավոր անապահով մարդկանց համար:
