Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2014 21:46

Ազատության հրապարակում կայացել է ոչ իշխանական ուժերի բազմամարդ հուժկու հանրահավաքը

Այսօր Ազատության Հրապարակում տեղի է ունեցել ոչ իշխանական երեք կուսակցությունների՝ "Բարգավաճ Հայաստանի", "Հայ Ազգային Կոնգրեսի" և "ժառանգության" հրավիրած համապետական հանրահավաքը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հայաստանի բոլոր մարզերից: Հանրահավաքի ժամանակ ելույթներ են ունեցել նաև ոչ իշխանական ուժերի առաջնորդները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքի սկզբում շեշտվել է, որ հանրահավաքի անցկացման օրը՝ հոկտեմբերի 10-ը, որևէ կապ չունի Հայաստանի Եվրասիական տնտեսaկան միությանն անդամագրվելու հնարավոր օրվա հետ և հանրահավաքը ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի դեմ: "Մենք ավելի շատ ունենք ներքաղաքական խնդիրներ և այն օրակարգը, որը այսօր այստեղ համախմբել է մեզ, հուզում է բոլորիս”, - հայտարարել է հանրահավաքը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ժողովրդին ներկայացնելով քառյակի ամռանը ներկայացրած 12 կետերի վերաբերյալ ամփոփ գնահատականը : ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունելով հանրահավաքի տասնայակ հազարավոր քաղաքացիներին հայտարարել է, որ հպարտ է ժողովրդի կողքին կանգնած լինելու համար: Նշելով, որ առավել ծավալուն ելույթ կունենա հաջորդ հանրահավաքի ժամանակ, ԲՀԿ առաջնորդն ասել է՝ “Սիրելի ժողովուրդ, հաջողությունը հենց այնպես չի տրվում, հաջողությունը երկար պայքար է, դուք պատրաստ ե՞ք այդ պայքարին՝ լսելով ժողովրդի ԱՅՈ բացականչությունը, Գագիկ Ծառուկյանն ավելացրել է, որ ինքն էլ պատրաստ է պայքարի, պատրաստ է ժողովրդի կողքին լինել:  Հաջողության հասնելու համար պետք է գործենք միասնաբար, ազգովին”, - հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարևոր է համարել հանգամանքը, որ հանրահավաքին որևէ կուսակցական դրոշ չկա, միայն եռագույններ են: ՞Շնորհակալ եմ հարթակում կանգնած բոլոր ուժերին, ովքեր հաղթահարեցին ամեն տեսակ անհամաձայնություններ և միացան, շնորհակալություն նաև նրանց, որոնք դեռ միանալու են՝ հայտարարել է Ժառանգության առաջնորդը՞: Հանրահավաքում վերջինը ելույթ է ունեցել ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայաստանի ներքաղաքական վիճակին առնչվող մի մի քանի արժեքավոր արձանագրումներ անելով՝ Տեր Պետրոսյանը հայտարարել է՝ մենք այլեւս մանր մունր հարցերով զբաղվելու իրավունք չունենք, քանի որ ակնհայտ է, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված մանր թե մեծ, բոլոր ցավոտ խնդիրների արմատը վարչախմբի հանցավոր էությունն ու լիակատար արատավորությունն է։ Հետեւաբար այդ խնդիրները պահանջում են ոչ թե մասնակի, այլ համակարգային լուծումներ: Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև երեք ոչ իշխանական կուսակցությունների խորհրդարական խմբակցությունների անդամները, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, հնչել են հասարակության տարբեր շերտերի՝ փոքր ձեռնարկատերերի, տաքսիստների, ազատամարտիկների շահերը պաշտպանող հայտարարություններ: Հաջորդ հանրահավաքի օրը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։