Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Արցախի հարավային թեւ: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ այդպիսի մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, խոստացել է աջակցել Արցախի տնտեսության համար կարևոր այդ ծրագրի իրականացմանը: