Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին տոնել է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ պատարագ է մատուցվել: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին մարդաշատ է եղել դեռ վաղ առավոտից: Ի թիվս բազմաթիվ հավատացյալների, եկեղեցում մատուցված տոնական պատարագին մասնակցել են նաև Ծառուկյան ընտանիքի անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: