Օրերս ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում անցկացված սոցիոլոգիական հարցումը մեծ աղմուկ է առաջացրել թե° հանրության, և թե° լրատվամիջոցների շրջանում: Ում օգտին կքվեարկեիք մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց գերակշիռ մասն իր ձայնը տվել է իշխող Հանրապետական կուսակցության օգտին: Սակայն պարզվել է, որ ՀՀԿ-ի վիրտուալ էլեկտորատի հիմնական մասը ՙֆեյքեր՚ կամ այլ կերպ ասած կեղծ օգտատերեր են եղել:
