Փոխելու ենք և սկսելու ենք Երևանից. ահա այս վճռականությամբ է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մասնակցելու մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին; Նախընտրական քարոզարշավի մեկնարկին կուսակցության ներկայացուցիչները շեշտել են, որ ունեն Երևանի զարգացման իրատեսական ծրագիր, որը կյանքի են կոչելու փորձառու և բանիմաց թիմի շնորհիվ: Այս ընտրություններին ԲՀԿ նշաձողը հաղթանակն է լինելու: