Համակողմանի աջակցություն խաղողի բերք մշակող բոլոր գյուղացիներին. Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի գարնանամուտին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է մեր երկրի տարբեր մարզերի խաղողագործներին, լսում նրանց խնդիրներն ու աջակցելու պատաստակամություն հայտնում: Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արարատի մարզի գյուղացիներն են:
