Մաքրավանք վանական համալիրը վերակառուցվում է: Շուտով այնտեղ հնարավոր կլինի իրականացնել եկեղեցական արարողություններ: Ավելի քան մեկ դար խոնարհված վիճակում գտնված եկեղեցին նորոգվում է Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Պեղումների ընթացքում այստեղ բազմաթիվ հնամենի խաչքարեր են հայտնաբերվել: Շինարարության ավարտին խաչքարերը տեղադրվելու են կամարների տակ: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը քրիստոնյաների առաջ դռները կբացի նոր հմայքով՝ դառնալով նաև յուրատեսակ զբոսաշրջային կենտրոն: