ԲՀԿ-ն Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: Համակիրների ուղեկցությամբ քայլերթով հավաքին է միացել Գագիկ Ծառուկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման վերաբերյալ իր թիմի տեսլականը: «Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է հաղթելու հաստատակամությամբ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ վարչապետի թեկնածուն մտահոգիչ է համարել ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան և կոչ արել համախմբվել և ռազմավարական դաշնակցի հետ միասին դիմագրավել մեր երկրի սահմաններին սպառնացող վտանգին:
