Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի համակիրների հետ: Գյումրիում ԲՀԿ նախագահը քայլերթ է իրականացրել, ապա ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները: Ծառուկյանը մտահոգիչ է համարել այն, որ 88-ի արհավիրքից ավելի քան 30 տարի անց շատ գյումրեցիներ ապրում են տնակներում: ԲՀԿ առաջնորդը նաև ցավալի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը օկուպացված Շուշի և ներկայացրել է անվտանգության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» տեսլականը: Շիրակում Գագիկ Ծառուկյանը նաև ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին:
