Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզկենտրոնում նախընտրական հանդիպում է ունեցել Կապանի, Մեղրու և մարզի սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների հետ: ԲՀԿ նախագահը խոսել է անվտանգության խնդիրների մասին՝ մտահոգիչ համարելով ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիք: Մինչև նախընտրական հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն այցելել է Կապանի եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախի առաջին ազատամարտի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
