Կիրակի, 13 Հունիսի 2021 11:30

Խոնարհում հերոսների հիշատակին և հաղթանակի քայլերթ. Գ.Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ

Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզ: ԲՀԿ նախագահը Մասիսում ծաղիկներ է խոնարել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ, շնորհակալագրեր հանձնել նրանց ծնողներին, այնուհետև Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմավառությամբ ոգեկոչել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը: Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած համակիրների հետ հաղթանակի քայլերթ է իրականացրել Արտաշատի կենտրոնական փողոցներում: Իր ելույթում ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է երկրի առաջ ծառացած անվտանգության և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, ներկայացրել դրանց լուծման գործիքակազմն ու ճանապարհային քարտեզը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։