ՀԱՕԿ նախագահի նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել երկար սպասված «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը կրող համերգային ներկայացումը: Հազարավոր երեխաներ ծանոթացել են օլիմպիական խաղերի պատմությանն ու դրանում ընդգրկված մարզաձևերին, հնչել է նաև ՀԱՕԿ-ի օրհներգը: Միջոցառման ավարտին երեխաների խնդրանքով բեմ է բարձրացել նաև Գագիկ Ծառուկյանն ու ընդունել խորհրդանշական նվեր գորգը: Օլիմպիական կոմիտեի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ներկա ու բացակա բոլոր հայ մանուկներին: Համերգից հետո Գագիկ Ծառուկյանը Հյուսիային պողոտայում մասնակցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցի բացման արարողությանը:
