Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ազատության հրապարակում անցկացվել է «Փոքրիկ վարորդ» ամենամյա մրցույթը: Արդեն 5-րդ տարին է մանուկների անչափ սիրելի միջոցառումն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ: Մրցույցին մասնակցել են 3-5 տարեկան ավելի քան 80 երեխա: Այս տարի վարորդական հմտություններն ի ցույց են դրել նաև արցախցի մանուկները: ՀԱՕԿ նախագահի կողմից փոքրիկ վարորդները ստացել են պատվոգրեր, գավաթ, իսկ գլխավոր մրցանակիրները նաև մանկական էլեկտրական ավոտեմեքենաներ: Ավանդույթի համաձայն՝ մրցույթին հետևել է նաև Գագիկ Ծառուկյանը:
