Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հունիսի 1-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Գագիկ Ծառուկյանը փոքրիկներին մաղթել է անամպ ու անհոգ մանկություն, հարատև խաղաղություն: «Հայրենի սահմանների պաշտպանությամբ ենք մենք այսօր պարտավոր ապահովել սեփական երկրում մեծանալու, կրթվելու և մեր երկրի համար լավ մասնագետներ դառնալու մեր երեխաների ապագան»,-նշել է ԲՀԿ նախագահը:
