Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անակնկնալ նվերներ է պատրաստել Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքի 7 երեխաների համար: Կարևոր համարելով առողջ ապրելակերպի տարածումը նաև մարզերում՝ օլիմպիական կոմիտեն հիմնականում մարզական նվերներ է պատրաստել երեխաների համար: Սահմանամերձ Տավուշում բնակվող ընտանիքը տարիներ շարունակ գտնվում է Ծառուկյան ընտանիքի ուշադրության կենտրոնում:
